ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նա իմ եղբայրն է

Նա իմ եղբայրն է
01.07.2024 | 08:06

Ճապոնիայում պատերազմի ժամանակ այս տղան մահացած եղբորը մեջքի վրա է տարել, որպեսզի հողին հանձնի եղբորը։ Զինվորներից մեկը նկատեց նրան ու խնդրեց դեն նետել այս մահացած երեխային, որ չհոգնի։

Նա պատասխանեց.

Նա ծանր չէ, նա իմ եղբայրն է:

Զինվորը հասկացավ և սկսեց լաց լինել.

Այդ ժամանակից ի վեր այս նկարը Ճապոնիայում դարձել է միասնության խորհրդանիշ։

Թող մեր կարգախոսը լինի.

«Դժվար չէ, նա իմ եղբայրն է... նա իմ քույրն է»։

Եթե նա ընկնում է, վերցրու նրան։

Իսկ եթե նա հոգնում է, օգնիր նրան։

Իսկ եթե թույլ է, աջակցեք նրան։

Իսկ եթե նա սխալվում է, ես ներում եմ նրան։

Եվ եթե աշխարհը թողնի նրան, ես նրան տանում եմ իմ մեջքին, նա ծանր չէ

Նա իմ եղբայրն է:

Էդգար ՏԵՐՏԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 13523

Մեկնաբանություններ